Լրահոս

24.05.2020 13:43


Կոտայքի մարզում 26–ամյա վարորդը Volkswagen Vento–ով վրաերթի է ենթարկել 75–ամյա հետիոտնին. վերջինս մահացել է

Կոտայքի մարզում 26–ամյա վարորդը Volkswagen Vento–ով վրաերթի է ենթարկել 75–ամյա հետիոտնին. վերջինս մահացել է

Երեկ՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Արտաշես Ա.-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայով Ալափար-Արզական ավտոճամապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Չարենցավան քաղաքի բնակիչ, 75-ամյա Մերուժան Խ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:

Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը