Լրահոս

22.05.2020 14:00


Ավտովթար Արարատի մարզում. 31-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է կամրջի արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել՝ հայտնվելով կամրջի տակ (լուսանկարներ)

Ավտովթար Արարատի մարզում. 31-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է կամրջի արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել՝ հայտնվելով կամրջի տակ (լուսանկարներ)

Այսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Ե․ Լաչինյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Ազատավան գյուղի սկզբնամասում՝ Բուրաստան ցուցանակի մոտ, դեռ անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշներին և մոտ մի քանի մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել կամրջի տակ։

Վթարի հետևանքով Ե. Լաչինյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Ռ․ Ալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Աղբյուրը՝ shamshyan.com

6cdf45158831ff34012b530a0d6d8a6c

b5523b33a51b9b58de8168fc42bc340d

Այս խորագրի վերջին նյութերը