Լրահոս

20.05.2020 15:11


Լոռու մարզում 28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է շինության պատին. կա վիրավոր

Լոռու մարզում 28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է շինության պատին. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Նարեկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 36 NV 033 համարանիշի ավտոմեքենայով Աղայան փողոցի 84/1 հասցեի մոտ կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել շինության պատին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը