Լրահոս

20.05.2020 15:08


Լոռու մարզում 42-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. կան վիրավորներ

Լոռու մարզում 42-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:25-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Արթուր Թիրաբյանը իր վարած Opel մակնիշի 36 OZ 563 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղի եւ Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել մայթեզրի ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդն ու 33-ամյա ուղեւորը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը