Լրահոս

20.05.2020 11:24


Երևանում «Իդեալ» խանութի դիմաց բախվել են 2 Lexus-ն ու Nissan-ը. Lexus-ներից մեկը գլխիվայր շրջվել է

Երևանում «Իդեալ» խանութի դիմաց բախվել են 2 Lexus-ն ու Nissan-ը. Lexus-ներից մեկը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Իդեալ» խանութի դիմաց, բախվել են Lexus մակնիշի 36 GZ 190 համարանիշի, Nissan մակնիշի 15 NM 017 համարանիշի և Lexus GX 470 մակնիշի 10 AO 055 հաարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus մակնիշի 36 GZ 190 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդներին առաջինը օգնության են հասել «Իդեալ» խանութների ցանցի աշխատակիցները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է գլխիվայր շրջված Lexus-ի վարորդը, ով, մինչև շրջվելը, բախվել է նշված ավտոմեքենաներին։

Մանրամասները՝ Shamahyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը