Լրահոս

24.03.2011 17:00


Զենք-զինամթերք

Մարտի 23-ին, ժամը 11.45-ին, մի քաղաքացի զանգահարել է «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և հայտնել, որ օդանավակայան տանող ճանապարհի ձախ հատվածում զենք-զինամթերք է թողել:Ոստիկանության ծառայողները նշված վայրից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 97, 7,62 մմ տրամաչափի՝ 16, «Կարաբին» հրացանի 7,62 տրամաչափի՝ 6, խոշոր տրամաչափի 1 փամփուշտ, 3 հատ տրոտիլի պայթուցիչ  և 400 գ տրոտիլ  պայթուցիկ:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է քննություն:

* * *

Մարտի 23-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժնի ծառայողները Դեբեդավան գյուղի մի բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերել են ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 5, 5,6 մմ տրամաչափի 6 փամփուշտ և որսորդական հրացանի 1 փամփուշտ:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է քննություն:

* * *

Մարտի 23-ին, ժամը 18.45-ին, 1953 թ. ծնված Արարատ Ա.-ն ներկայացել է ոստիկանության Տավուշի բաժին և հանձնել «ՌԳԴ-5» նռնակ` պայթուցիչով և «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 39 փամփուշտ:Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է քննություն:* * *Մարտի 23-ին, ժամը 10.50-ին, 1956 թ. ծնված Գուրգեն Ա.-ն ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին և հանձնել «ՌԳԴ-5» նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 86 և 5.45 մմ տրամաչափի 75 հատ փամփուշտ:Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը