Լրահոս

18.05.2020 17:16


Ինտերնատում կորոնավիրուսով վարակված 3 տարեցների վիճակը ծայրահեղ ծանր է. վարակվածների թիվը հասել է 45-ի

Ինտերնատում կորոնավիրուսով վարակված 3 տարեցների վիճակը ծայրահեղ ծանր է. վարակվածների թիվը հասել է 45-ի

Երեւանի Նորքի տուն ինտերնատում վարակակիրների թիվը հասել է 45-ի, որոնցից 28-ը տուն ինտերնատի աշխատակիցներն են, 17-ը` խնամվող տարեցները: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

«Տուն ինտերնատի վարակված աշխատակիցները չունեն սիմպտոմներ եւ մեկուսացված են հյուրանոցներում, 17 տարեցներից 3-ը մեկուսացված են տուն ինտերնատի տարածքում, մյուս 14-ը հոսիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Սուրբ Աստվածամայր» բկ-ներ: Հոսպիտալացված 14 տարեցներից 3-ի վճակը այս պահին ծայրահեղ ծանր է»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էին, որ Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 տարեցների ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն, վարակի տարածման աղբյուրը դեռ հայտնի չէ:

Այս խորագրի վերջին նյութերը