Լրահոս

15.05.2020 16:44


Պարետի որոշմամբ Երևանի կենտրոնի խոշոր սուպերմարկետներից մեկը ժամանակավորապես չի գործի

Պարետի որոշմամբ Երևանի կենտրոնի խոշոր սուպերմարկետներից մեկը ժամանակավորապես չի գործի

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հայաստանյան մի քանի սուպերմարկետներ ժամանակավորապես չեն գործի։

Մայիսի 11-14-ը անցկացրած ստուգումների արդյունքում սահմանված կանոնների մի շարք խախտումներ են արձանագրվել առևտրի 12 օբյեկտներում։

Խախտումներ են արձանագրվել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի Տիգրան Մեծ 10 հասցեում գտնվող մասնաճյուղում, որի աշխատանքը 24 ժամով դադարեցվել է, նաև Արարատի մարզի Հայանիստ գյուղում, Վեդի, Արտաշատ քաղաքներում, Արմավիրի մարզի Արմավիր և Վաղարշապատ քաղաքներում։

Հիշեցնենք՝ արտակարգ դրության օրերին հայաստանյան բոլոր խանութների վաճառողները պարտավոր են աշխատել դիմակներով և ձեռնոցներով, իսկ այցելուները ՝ ախտահանել ձեռքերը մուտքի մոտ: Դրամարկղի մոտ քաղաքացիները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն, իսկ խանութներն ու սուպերմարկետները քաղաքացիների համար համապատասխան նշագրումներ լինեն հատակին, որպեսզի քաղաքացիները ճիշտ կողմնորոշվեն հեռավորության պահպանման հարցում։

Այս խորագրի վերջին նյութերը