Լրահոս

15.05.2020 10:56


Արարատի մարզում բախվել են УАЗ 63 232-ն ու Opel-ը. վերջիններս տապալել են գազախողովակի 10-ից ավելի հենասյուներ ու հայտնվել դաշտում

Արարատի մարզում բախվել են УАЗ 63 232-ն ու Opel-ը. վերջիններս տապալել են գազախողովակի 10-ից ավելի հենասյուներ ու հայտնվել դաշտում

Երեկ՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան–Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են УАЗ 63232 մակնիշի 500 AA 15 համարանիշի և Opel մակնիշի 36 MՍ 511 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի և Մասիսի հրվանդանոցների բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց գնալուց, հայտնելով, որ իրենք վթարի հետևանքով վնասվածքներ չեն ստացել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել գազատար խողովակների 10-ից ավելի հենասյուներ, տապալել դրանք և հայտնվել դաշտում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը