Լրահոս

14.05.2020 14:20


Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում հայտնաբերվածը ПМН-2 տեսակի ուսումնական ական է եղել

Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում հայտնաբերվածը ПМН-2 տեսակի ուսումնական ական է եղել

Մայիսի 14-ին, ժամը 11:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում նկատվել է ական: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը ПМН-2 տեսակի ուսումնական ական է, որը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին։

Այս խորագրի վերջին նյութերը