Լրահոս

23.03.2011 17:32


ԱԳՆ ղեկավար. «Հայաստանին առաջարկվել է դիպուկահարներին միակողմանի դուրս բերել հակառակորդի ոչ կառուցողական մոտեցումների պատճառով»

ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միության» ղեկավար Տաճատ Վարդապետյանը ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հարցրել է, թե ինչո՞ւ ԵԱՀԿ գործող նախագահ Ա. Աժուբալիսը Հայաստանին առաջարկել է դիպուկահարներին շփման գծից միակողմանի դուրս բերել, և ինչու նման առաջարկ Ադրբեջանին չի արվել։

Արտգործնախարար Է. Նալբանդյանը նշել է, որ նման առաջարկ Հայաստանին է արվել, քանի որ ԵԱՀԿ գործող նախագահը, հակառակ կողմից չտեսնելով բարի կամք ու կառուցողական մոտեցումներ այս հարցի վերաբերյալ, մտահոգություն է հայտնել, թե զոհերի թիվը կարող է մեծանալ և փորձում է այս ուղղությամբ ինչ–որ դրական տեղաշարժ արձանագրել Հայաստանի օգնությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը