Լրահոս

12.05.2020 16:47


Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի հորի մեջ հողաշերտը լցվել է հոր ու որդու վրա, հայրը մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց

Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի հորի մեջ հողաշերտը լցվել է հոր ու որդու վրա, հայրը մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի 7-րդ փողոցի 1-ին տանը՝ կարտոֆիլի հորի մեջ աշխատանքներ կատարելիս հողաշերտի փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացիներ կան։

Փրկարարները գյուղացիների օգնությամբ հողաշերտի տակից դուրս են բերել նույն տան բնակիչ՝ 52-ամյա Նվեր Շահինյանի դին, իսկ թեթև մարմնական վնասվածքներով դուրս են բերել նույն հասցեի բնակիչ՝ 29-ամյա Ավետիք Շահինյանին, ում տեղում օգնություն են ցուցաբերել Մարտունու հիվանդանոցի բժիշկները, ապա նրան տեղափոխել հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ում որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածն ու վիրավորը հայր ու որդի են։

Այս խորագրի վերջին նյութերը