Լրահոս

12.05.2020 12:27


Երևանում բախվել են Rover-ը, Opel-ն ու Hyundai Sonata-ն. կա 4 վիրավոր

Երևանում բախվել են Rover-ը, Opel-ն ու Hyundai Sonata-ն. կա 4 վիրավոր

Այսօր` մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Նազարբեկյան փողոցից դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհահատվածում բախվել են Opel մակնիշի 23 ՍՍ 136 համարանիշի, Rover մակնիշի VX 540 համարանիշի և Hyundai Sonata մակնիշի 15 ԼՕ 055 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Վիրավորներից երկոսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշլների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը