Լրահոս

11.05.2020 10:15


Ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը

Ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը

Մայիսի 10-ին, ժամը 20։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճից դեպի Իսակովի պողոտա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իսակովի պողոտայում` ռուսական եկեղեցու մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը։ Ավտոմեքենայում գտնվող Դավիթ Ս․-ն, Կարեն Խ․-ն (ծնված 1992 թ.) և Արմեն Խ․-ն (ծնված 1994 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Դավիթ Ս․-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, իսկ Կարեն Խ․-ն և Արմեն Խ․-ն՝ «Էրեբունի» ԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը