Լրահոս

10.05.2020 11:49


Կրակոցներ Արարատի մարզի Վեդի քաղաքի քարի արտադրամասի տարածքում

Կրակոցներ Արարատի մարզի Վեդի քաղաքի քարի արտադրամասի տարածքում

Երեկ՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ինքնաձիգով մուտք է գործել Վեդի քաղաքի Արարատյան 117 հասցեում գտնվող քարի արտադրամասի տարածք, այնուհետև մտել սենյակ և մի քանի կրակոց է արձակել Վեդի քաղաքի բնակիչ, 43-ամյա Լաերտ Շ.-ի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս կարողացել է հրաշքով խուսափել կրակոցներից, այնուհետև ոտքով հասցրել է հարվածել դռանը և դուռը փակվել է: Դրանից հետո զինված անձը դրսից ևս մի քանի կրակոց է արձակել և դիմել փախուստի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ պահին Լաերտ Շ.-ի հետ եղել են նաև Վեդի քաղաքի բնակիչներ, 50-ամյա Տիգրան Ս.-ն, 43-ամյա Հենրիկ Գ.-ն և 46-ամյա Հունան Մ.-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ Հունան Մ.-ն աշխատում է «Հունան Մելքոնյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը