Լրահոս

22.03.2011 16:36


Թուրքիայում վայրէջք կատարած իրանական ինքնաթիռում զենք են գտել

Դիարբեքիր քաղաքում Թուրքիայի իշխանությունների պահանջով վայրէջք կատարած իրանական բեռնափոխադրող ինքնաթիռում զենք է հայտնաբերվել։ Այս մասին գրում է իսրայելական «Էդիոտ Ախրոնոտ» թերթը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ–ներին։

Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռում հայտնաբերվել են մի քանի արկղեր, որոնց մեջ եղել են նռնակներ, հրացաններ, պայթուցիկներ։ Թերթը հաստատել է, որ այն Թուրքիայով շարժվում էր դեպի Սիրիա։

Թե արդյոք ինքնաթիռում հայտնաբերած զինամթերքը կբռնագրավվի՞, այս մասին չի հայտարարվում։ Անհայտ է նաև ինքնաթիռի օդաչուների հետագան։ Տեղեկություններ չկան նաև կատարվածի վերաբերյալ իրանական, թուրքական և սիրիական իշխանությունների արձագանքների վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը