Լրահոս

22.03.2011 13:10


Հայաստանն ու Արցախը` Լոս Անջելեսում կայացած զբոսաշրջային միջոցառմանը

Մարտի 19-20-ին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Հայաստանն ու Արցախը երկրորդ անգամ մասնակցեցին ԱՄՆ արեւմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային միջոցառմանը` LA Times Travel & Adventure Show-ին: Տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր կազմակերպությունների ներկայացուցիչները LA Convention Center-ում ներկայացրին աշխարհի տարբեր անկյուններում գտնվող` հանգստի ու ճամփորդության լավագույն հանգստավայրերը: Երկու օրերի ընթացքումցուցահանդեսը դիտելու եկավ տասնյակ հազարավոր այցելու:

Հայաստանն ու Արցախը ներկայացան միասնական տաղավարով: Հայկական տաղավարի մոտ այցելուների հարցերին պատասխանում էին Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից ժամանած, նաեւ` տեղի հայկական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները: Այցելուներին բաժանվում էին տեղեկատվական գրքույկներ: LA Times թերթի հրատարակիչ եւ գործադիր տնօրեն Էդի Հարթենսթայնը նշեց, որ, ինչպես անցած տարի, այս անգամ եւս հայկական տաղավարն աչքի է ընկնում գեղեցիկ նկարներով ու նյութերի բազմազանությամբ: Ցուցահանդեսի մշակութային մասում ելույթ ունեցան «Վարդան եւ Սիրանույշ Գեւորգյաններ» եւ «Զվարթնոց» պարային համույթների սաները:

Այս խորագրի վերջին նյութերը