Լրահոս

02.05.2020 11:14


Շիրակի մարզում 25-ամյա վարորդը ՎԱԶ 2199-ով բախվել է գազատարի հենասյանը և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր

Շիրակի մարզում 25-ամյա վարորդը ՎԱԶ 2199-ով բախվել է գազատարի հենասյանը և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր

Այսօր` մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արսեն Օվանեսովը իր վարած ՎԱԶ 2199 մակնիշի 35 ՏC 832 համարանիշի ավտոմեքենայով Արթիկ քաղաքի Շահումյան 1 հասցեի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի սյանը և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ավանեսովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը