Քաղաքական

28.04.2020 11:45


Նիկոլ Փաշինյանը՝ կոմունալ վճարների մասին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը՝ կոմունալ վճարների մասին (տեսանյութ)

Հիմա ո՞վ կարող է ասել, թե որքան է տեւելու կորոնավիրուսի այս ճգնաժամը. ես օրինակ, կարող եմ ասել, որ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մինիմում մեկ տարի, մինչեւ մյուս տարվա մարտ մենք այս ճգնաժամի մեջ ենք լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հետեւաբար, եթե ասենք, որ ամբողջ ճգնաժամի ընթացքում մարդիկ կարող են կոմունալները չվճարել, դա նշանակում է ասենք, որ երկրում հոսանք չի լինելու»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պնդումներին, որ կռավարությունը խոստացել էր, որ արտակարգ դրության ընթացքում անջատումներ չեն լինելու, իսկ հիմա իր խոսքը չի պահում, նա ասել է. «Եթե մեր հայտարարածը 100 տոկոսով իրականություն չի դարձել, դա էլ համարեք մեր պատասխանատվությունը: Ուրեմն էդքանով մենք վատ իշխանություն ենք, էդ ինֆորմացիան ընդունեք ի գիտություն՝ ձեր հետագա գործողությունների համար: Ես մի տարի եմ ասում, կարող է ավելի երկար տեւի ճգնաժամը: Ճգնաժամը հենց նրանով է ճգնաժամ, որ բոլորս տուժելու են՝ երկիրը, կառավարությունը, քաղաքական վստահելիությունը: Ճգնաժամը ամեն հաջորդ պահին նոր մարտահրավերներ է դենում եւ մենք պետք է դրանք լուծենք»:

Այս խորագրի վերջին նյութերը