Քաղաքական

20.04.2020 12:39


Այն կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, համարում եմ կազմաքանդող. Նաիրա Զոհրաբյան

Այն կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, համարում եմ կազմաքանդող. Նաիրա Զոհրաբյան

Մեզ համար քննարկելի չէ Վեհափառի կոչը, դրա հասցեատերը դատարանն է, նա էլ կորոշի՝ ինչպես վարվել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց «Բարգավաճ Հայսատան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հայտարարությանը և դրան հաջորդած քննադատություններին:

«Ես կարծում եմ, որ պետք է նվազագույնը հարգանք ունենանք պետական և հոգևոր ինստիտուների հանդեպ։ Այն կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, համարում եմ կազմաքանդող։ Սա կասեցնել է պետք»,-ասաց պատգամավորը՝ հավելով, որ «կարմիր գծից» այն կողմ են անցնում:

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ պաշտոնյաների համար պիտի լինի «կարմիր գիծ», որից այն կողմ ոչ ոք չպիտի անցնի»,-ընդգծեց նա:

Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ անհարժեշտ է ատելության խոսքը զսպող օրենսդրական մեխանիզմներ մշակել: Ըստ նրա՝ դրա պակասը կա նաև Եվրոպական երկրներում:

«Ես չեմ տեսել նաև եվոպական երկրներում օրեսնդրական այնպիսի կարգավորում, որը կարողանա զսպել ատելության խոսքը»,-եզրափակեց նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը