Վերջին շրջանում շատ «մոդայիկ» է դարձել «Կլինի՞ արդյոք երկխոսություն Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի միջև» հարցին անդրադառնալը։ Անձամբ ինձ համար դա ժամանակավրեպ թեմա է, քանի որ ՀԱԿ ղեկավարության և իշխանության սերժսարգսյանական թևի միջև երկխոսություն կոչվածը վաղուց առկա է, և դա չտեսնելը կամ չտեսնելու տալը՝ քաղաքական անմեղսունակության կամ որոշակի շահագրգռվածության հետևանք է։
Թե այդ «երկխոսությունն» (իմա՝ հաճախորդացումը) ի՞նչ ձևաչափով է տեղի ունենում և կա՞ն արդյոք Գեղամյանի սիրած «զրոները»՝ երկրորդական նշանակության և գործնական քաղաքականության տեսանկյունից քիչ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են։
Չեմ կարծում, թե «մոնղոլ–թաթարների» և «ժողովրդավարների» շփումներն առաջին դեմքերի մակարդակով են և ինչ–ինչ պայմանավորվածությունները նրանց անմիջական մասնակցությամբ են ձեռքբերվում, բայց այն որ Սարգսյանին ու Տեր–Պետրոսյանին կից գործիչների հանդիպումներ և որոշակի համաձայնություններ կան՝ կարելի է համոզվել իշխանության և ՀԱԿ–ի սինխրոն քայլերից, ինչպես նաև երկու կողմերի վերահսկողության տակ գտնվող մամուլի միջոցների իրար «պաս» տվող համատեղ արշավներից։ Ի՞նչ են դրանք, եթե ոչ «երկխոսության» ապացույցներ։ Այլ հարց է, որ այդ «երկխոսությունը» հրապարակային չէ, ու դրա օրակարգը էականորեն տարբերվում է հրապարակայնորեն հնչեցվող օրակարգից։
Քանի դեռ հաճախորդացումն ընթացքի մեջ է՝ Սարգսյանը, օգտվելով «միաբանների» էությունից ու նրանց անելանելի վիճակից, փորձում է կիսաբաց պահել «երկխոսության» հրապարակային փուլի դուռը և դեռ մի բան էլ, ի դեմս ՄԻՊ–ի, միջնորդ է խցկում դռան արանքում, որպեսզի, կոպիտ ասած, գին գցի։ Քաղաքական առևտրի կանոններ են, ի՞նչ կարող ես անել։
Ասել է թե՝ «երկխոսությունն» ընթանում է կողմերից մեկի նվաստացման պայմաններում, երբ նախաձեռնող կողմը ստիպված է լինում հանրահավաքի ժամանակ երկարաշունչ մեջբերումներ անել «կոնտրագենտի» խոսքերից, բայց դա արդեն «երկխոսության» «էսթետիկական» կողմին վերաբերող խնդիր է և պետք է մտահոգի միայն մարդկանց նեղ շրջանակի, իսկ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերն, ըստ իս, հետևյալն են.
1.ի՞նչն է այսօր միավորում «Եղիազարին» ու «միաբանին»,
2.ինչու՞ 2008–ին երկխոսության ոչ մի առաջարկ չընդունողը հանկարծ դարձավ «կառուցողական» և 2009–ի մարտի 1–ի հանրահավաքում նախ չբացառեց (ժողովրդի հետ «խորհրդակցելուց» հետո, իհարկե) «Ազգային համաձայնության կառավարության» կազմումը «մոնղոլ–թաթարների» հետ, իսկ հետո հանդես եկավ «երկխոսության» առաջարկով՝ հիշելով էջմիածնական միաբանների վարքագիծը,
3.ինչու՞ Սարգսյանը երկար ժամանակ չէր արձագանքում պոտենցյալ «միաբանների» «երկխոսելու» խնդրանքին,
4.ինչու՞ ՀՀ նախագահին այժմ պետք եկավ Տեր–Պետրոսյանն ու զարկ տրվեց «երկխոսությանը»,
5.ի՞նչը կարող է դառնալ «երկխոսության» առարկա Սարգսյանի ու Տեր–Պետրոսյանի միջև։
Այս հարցերի պատասխաններն են, որ լույս կսփռեն քաղաքական ներկա գործընթացների վրա ու հասկանալի կդառնան սերժա–լևոնական համագործակցության բուն պատճառները։ Սակայն նախքան առաջ քաշված հարցերի պատասխանները ներկայացնելը՝ եկեք նախ դիտարկենք ընթացիկ քաղաքական իրավիճակը, տանք համապատասխան գնահատականներ ու մի փոքր «լիրիկա» թույլ տանք մեզ, որից հետո կանցնենք բուն թեմային։
«Իքի–բիրդ» խաղա, «միաբա՛ն»
Իրականում նարդի հիշեցնող այս «երկխոսությունը», որի անունը դրել են «շախմատ»՝ բացարձակապես կապ չունի հանրային ու պետական շահի հետ, և լուծում է կողմերի այսրոպեական ու անձնական շահին վերաբերող խնդիրները։
Այդ «նարդու» արդյունքում Սարգսյանին հաջողվում է պահել իր աթոռը՝ չնայած այն հանգամանքին, որ ամբողջությամբ ձախողվել է թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ։ Տեր–Պետրոսյանն էլ այս պահին դեռ կարողանում է մնալ տիտղոսային ընդդիմության դերում՝ «մինչև տեսնենք, թե ինչ է լինելու» ծրագրի շրջանակներում։
Սա իրոք քաղաքականնարդի է, քանի որ կողմերը կախված են «զառից» և, հետևաբար, իրավիճակից ելնելով էլ քայլեր են անում։ Ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իշխանությունները, պարբերաբար օգտվելով «ընդդիմության» հեզիկ–նազիկությունից ու խախտելով խաղի կանոնները, «զառ» են բռնում կամ դիմացինին թույլ չեն տալիս գցած «զառին» համապատասխան խաղ խաղալ, իսկ ՀԱԿ առաջնորդնէլ, իր կղերապահպանողական էությունից ելնելով, համակերպվում է դրա հետ («Պատկերավոր ասած՝ երկխոսության դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է»։ – Լ.Տ.–Պ., 28 ապրիլի, Ազատության հրապարակ), ապա պարզ է, թե ինչով է ավարտվելու Տեր–Պետրոսյան–Սարգսյան «թայլեն»։ Ինչևէ։
Այժմ մենք ականատեսն ենք դառնում քաղաքական նարդիի ընթացքին վերաբերող «ինտերպրետացիաների» պատերազմին։ Կուլիսային երկխոսության երևացող արդյունքներըՍ. Սարգսյանը փորձում է հասարակությանը ներկայացնել որպես իշխանության բարի կամքի և ուժեղության դրսևորում, իսկ իր թիմակիցներին ու կոալիցիոն գործընկերներին՝ որպես «Լևոնին առնելու» օպերացիա, ինչը ամրացնում է նրա դիրքերը պետական ապարատում։ Այլ հարց է, թե արդյոք ա՞յդ կերպ է հասարակությունն ու պետական ապարատը գնահատում սարգսյանական քայլերն ու քարոզչական «մեսիջները»։
Նույն այդ արդյունքները ՀԱԿ ղեկավարությունն իր հետևորդներին հրամցնում է որպես համառ պայքարի և իրե՛նց ուժեղության հետևանք։ Կոնգրեսականների միակ ապացույցը, որ «թայլեն» տանելու են մնացել է «Պապին մի բան գիտի» մոգական արտահայտությունը, բայց հազիվ թե լևոնական շարքերի մի մասի և ՀԱԿ–ի անդամ զանազան ու զարմանազան կուսակցությունների ներկայացուցիչների վրա այդ ձևակերպումն այլևս ազդեցություն գործի. վաղուց անցել են «Մեդվեդևին ա տեսել, «դաբրո» ունի» կամ «Որ ինքը թեկնածությունը դնի՝ ուրեմն հաստատ հաղթելու ա» քաղաքական «կտերի» ժամանակները։
Փաստորեն, և՛ Սարգսյանը, և՛ Տեր–Պետրոսյանը«նարդու» ընթացքը փորձում են ներկայացնել սեփական ցանկությունների տեսանկյունից, բայց թե ո՞վ է նրանցից շահում՝ կարելի եզրակացնել ներիշխանական զարգացումներին ու հանրահավաքային էներգետիկային ուշադիր հետևելով։
«Երկխոսություն» նախաձեռնողների ճակատագիրը
Փորձը ցույց է տալիս, որ երբ լուծում ես աթոռի (նախագահական կամ պատգամավորական) խնդիր ու հանուն այդ աթոռի պատրաստ ես լինում գնալ թիմակիցներիդ դավաճանելու կամ զոհաբերելու, ներկադ ու անցյալդ առևտրի առարկա դարձնելու կամ պետական շահը մոռանալու ճանապարհով, ապա դառնում ես «նախաձեռնող» ու այդ ամենից, պատկերավոր ասած, քեզ մնում է միայն «փսկած գնդակը»։
Տեր–Պետրոսյանի փափագած այժմյան «երկխոսությունն» ու ամեն գնով դրան հասնելու ցանկությունն ինձ հիշեցնում է տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության վախճանը։
Եթե հիշում եք, հեղափոխական այն օրերին Թուրքիան ի՛ր մեկնաբանությամբ էր ներկայացնում բանակցությունների արդյունքները և հայ–թուրքական արձանագրությունների բովանդակությունը, իսկ ՀՀ դիվանագիտությունը՝ իր։ Հայերն ասում էին, թե չկա նախապայման, պատմաբանների հանձնաժողովը Հայոց ցեղասպանության հարցը չի քննարկելու և թուրքերը կբացեն սահմանը։ Դրան ի հակառակ՝ թուրքերն ասում էին, թե կա նախապայման ու մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի՝ ոչ մի բաց սահման, իսկ պատմաբանների հանձնաժողովը քննարկելու է միայն երկու ազգերի ընդհանուր ողբերգությանը վերաբերող հարցեր։
Ի վերջո հաղթեց այն կողմը, որի ձեռքում էր սահման բացել–չբացելու հարցը, իսկ մեզ «օգուտ» մնացին միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փաստացի դադարեցումը, հայ–թուրքական հարաբերությունների ավելի վատ վիճակը, քան կար «ֆուտբոլից» առաջ ու Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված բացասական զարգացումները։
Հիմա նույն վիճակն է Սարգսյան–Տեր–Պետրոսյան քաղաքական նարդու պարագայում։ «Նախաձեռնողական» դարձած Տեր–Պետրոսյանի կողմնակիցները քարոզում են, որ սահմանները բացվելու են, այն է՝ «երկխոսության» արդյունքում ունենալու ենք արտահերթ նախագահական ընտրություններ՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր» թեմայով, իսկ Գյուլի կամ Էրդողանի դերում հանդես եկող Սարգսյանի թիմն ասում է, թե սահմանները կբացվեն միայն Ղարաբաղի հարցի լուծումից հետո, իսկ Ցեղասպանության հետ կապված կտանք պաշտոնական հավաստիացում, որ գործը պատմաբանների հանձնաժողովում կքննվի, այն է՝«միաբանների» հետ քննարկվելու են բոլոր տիպի հարցերը, բայց արտահերթ նախագահականի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ դրա նախադրյալները չկան։
Թե ինչպե՞ս է ավարտվելու սերժա–լևոնական այս «ֆուտբոլը» կամ «նարդին»՝ կարծում եմ պարզ է շատերի համար։ Ամեն ինչ գնում է դեպի ԱԺ հերթական ընտրություններ, և «միաբաններին» այլ բան չի մնա, քան մեկ տարի հետո որպես «երկխոսության» ձեռքբերում ներկայացնել այն, որ իրենց պայքարի արդյունքում է Սերժ Սարգսյանը ստիպված եղել խորհրդարանական ընտրությունների ժամկետը չհետաձգել, այլ նշանակել 2012 թվականի մայիսի երկրորդ տասնօրյակին։
«Չլիներ Կոնգրեսը և մեր շարքերի ինքնամոռաց պայքարը՝ վարչախումբը կերկարաձգեր այս ԱԺ–ի լիազորությունների ժամկետը՝ այն դարձնելով հավերժ։ Չտեսնել մեր պայքարի այս շոշափելի արդյունքները և չհասկանալ մեր քայլերի տրամաբանությունը՝ նշանակում է ոչինչ չհասկանալ քաղաքականությունից։ Քաղաքականությունը բարդագույն հաշվարկի ոլորտ է, որին տիրապետում է պապին ու որին չեն տիրապետում մյուսները։
Իշխանություններին չհաջողվեց մեզ տանել արտահերթ ընտրությունների, ինչը հզոր խաղաքարտ կլիներ նրանց ձեռքին՝ Արևմուտքի աչքին բարձրանալու հարցում։ Նրանք սպասում էին, որ մենք տաքգլխություն կանեինք ու կպահանջեինք արտահերթ ընտրություններ, բայց մեր իմաստուն առաջնորդի օգնությամբ հաջողվեց խուսափել անխուսափելիից։ Այժմ խորհրդարան մտնելու դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա կիսաբաց է, ինչը մեզ հնարավորություն կտա ներսից քանդել ավազակապետությունը։
Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակը՝ անխուսափելի»,– ենթադրաբար գրված կլինի 2012–ի մայիսի 1–ին ուղարկվելիք ՀԱԿ–ի թվով 678 562–րդ հայտարարության մեջ։
«Երկխոսությամբ» շղթայվածները
Վերջին շրջանում շատ «մոդայիկ» է դարձել «Կլինի՞ արդյոք երկխոսություն Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի միջև» հարցին անդրադառնալը։ Անձամբ ինձ համար դա ժամանակավրեպ թեմա է, քանի որ ՀԱԿ ղեկավարության և իշխանության սերժսարգսյանական թևի միջև երկխոսություն կոչվածը վաղուց առկա է, և դա չտեսնելը կամ չտեսնելու տալը՝ քաղաքական անմեղսունակության կամ որոշակի շահագրգռվածության հետևանք է։
Թե այդ «երկխոսությունն» (իմա՝ հաճախորդացումը) ի՞նչ ձևաչափով է տեղի ունենում և կա՞ն արդյոք Գեղամյանի սիրած «զրոները»՝ երկրորդական նշանակության և գործնական քաղաքականության տեսանկյունից քիչ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են։
Չեմ կարծում, թե «մոնղոլ–թաթարների» և «ժողովրդավարների» շփումներն առաջին դեմքերի մակարդակով են և ինչ–ինչ պայմանավորվածությունները նրանց անմիջական մասնակցությամբ են ձեռքբերվում, բայց այն որ Սարգսյանին ու Տեր–Պետրոսյանին կից գործիչների հանդիպումներ և որոշակի համաձայնություններ կան՝ կարելի է համոզվել իշխանության և ՀԱԿ–ի սինխրոն քայլերից, ինչպես նաև երկու կողմերի վերահսկողության տակ գտնվող մամուլի միջոցների իրար «պաս» տվող համատեղ արշավներից։ Ի՞նչ են դրանք, եթե ոչ «երկխոսության» ապացույցներ։ Այլ հարց է, որ այդ «երկխոսությունը» հրապարակային չէ, ու դրա օրակարգը էականորեն տարբերվում է հրապարակայնորեն հնչեցվող օրակարգից։
Քանի դեռ հաճախորդացումն ընթացքի մեջ է՝ Սարգսյանը, օգտվելով «միաբանների» էությունից ու նրանց անելանելի վիճակից, փորձում է կիսաբաց պահել «երկխոսության» հրապարակային փուլի դուռը և դեռ մի բան էլ, ի դեմս ՄԻՊ–ի, միջնորդ է խցկում դռան արանքում, որպեսզի, կոպիտ ասած, գին գցի։ Քաղաքական առևտրի կանոններ են, ի՞նչ կարող ես անել։
Ասել է թե՝ «երկխոսությունն» ընթանում է կողմերից մեկի նվաստացման պայմաններում, երբ նախաձեռնող կողմը ստիպված է լինում հանրահավաքի ժամանակ երկարաշունչ մեջբերումներ անել «կոնտրագենտի» խոսքերից, բայց դա արդեն «երկխոսության» «էսթետիկական» կողմին վերաբերող խնդիր է և պետք է մտահոգի միայն մարդկանց նեղ շրջանակի, իսկ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերն, ըստ իս, հետևյալն են.
1. ի՞նչն է այսօր միավորում «Եղիազարին» ու «միաբանին»,
2. ինչու՞ 2008–ին երկխոսության ոչ մի առաջարկ չընդունողը հանկարծ դարձավ «կառուցողական» և 2009–ի մարտի 1–ի հանրահավաքում նախ չբացառեց (ժողովրդի հետ «խորհրդակցելուց» հետո, իհարկե) «Ազգային համաձայնության կառավարության» կազմումը «մոնղոլ–թաթարների» հետ, իսկ հետո հանդես եկավ «երկխոսության» առաջարկով՝ հիշելով էջմիածնական միաբանների վարքագիծը,
3. ինչու՞ Սարգսյանը երկար ժամանակ չէր արձագանքում պոտենցյալ «միաբանների» «երկխոսելու» խնդրանքին,
4. ինչու՞ ՀՀ նախագահին այժմ պետք եկավ Տեր–Պետրոսյանն ու զարկ տրվեց «երկխոսությանը»,
5. ի՞նչը կարող է դառնալ «երկխոսության» առարկա Սարգսյանի ու Տեր–Պետրոսյանի միջև։
Այս հարցերի պատասխաններն են, որ լույս կսփռեն քաղաքական ներկա գործընթացների վրա ու հասկանալի կդառնան սերժա–լևոնական համագործակցության բուն պատճառները։ Սակայն նախքան առաջ քաշված հարցերի պատասխանները ներկայացնելը՝ եկեք նախ դիտարկենք ընթացիկ քաղաքական իրավիճակը, տանք համապատասխան գնահատականներ ու մի փոքր «լիրիկա» թույլ տանք մեզ, որից հետո կանցնենք բուն թեմային։
«Իքի–բիրդ» խաղա, «միաբա՛ն»
Իրականում նարդի հիշեցնող այս «երկխոսությունը», որի անունը դրել են «շախմատ»՝ բացարձակապես կապ չունի հանրային ու պետական շահի հետ, և լուծում է կողմերի այսրոպեական ու անձնական շահին վերաբերող խնդիրները։
Այդ «նարդու» արդյունքում Սարգսյանին հաջողվում է պահել իր աթոռը՝ չնայած այն հանգամանքին, որ ամբողջությամբ ձախողվել է թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ։ Տեր–Պետրոսյանն էլ այս պահին դեռ կարողանում է մնալ տիտղոսային ընդդիմության դերում՝ «մինչև տեսնենք, թե ինչ է լինելու» ծրագրի շրջանակներում։
Սա իրոք քաղաքական նարդի է, քանի որ կողմերը կախված են «զառից» և, հետևաբար, իրավիճակից ելնելով էլ քայլեր են անում։ Ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իշխանությունները, պարբերաբար օգտվելով «ընդդիմության» հեզիկ–նազիկությունից ու խախտելով խաղի կանոնները, «զառ» են բռնում կամ դիմացինին թույլ չեն տալիս գցած «զառին» համապատասխան խաղ խաղալ, իսկ ՀԱԿ առաջնորդն էլ, իր կղերապահպանողական էությունից ելնելով, համակերպվում է դրա հետ («Պատկերավոր ասած՝ երկխոսության դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է»։ – Լ.Տ.–Պ., 28 ապրիլի, Ազատության հրապարակ), ապա պարզ է, թե ինչով է ավարտվելու Տեր–Պետրոսյան–Սարգսյան «թայլեն»։ Ինչևէ։
Այժմ մենք ականատեսն ենք դառնում քաղաքական նարդիի ընթացքին վերաբերող «ինտերպրետացիաների» պատերազմին։ Կուլիսային երկխոսության երևացող արդյունքները Ս. Սարգսյանը փորձում է հասարակությանը ներկայացնել որպես իշխանության բարի կամքի և ուժեղության դրսևորում, իսկ իր թիմակիցներին ու կոալիցիոն գործընկերներին՝ որպես «Լևոնին առնելու» օպերացիա, ինչը ամրացնում է նրա դիրքերը պետական ապարատում։ Այլ հարց է, թե արդյոք ա՞յդ կերպ է հասարակությունն ու պետական ապարատը գնահատում սարգսյանական քայլերն ու քարոզչական «մեսիջները»։
Նույն այդ արդյունքները ՀԱԿ ղեկավարությունն իր հետևորդներին հրամցնում է որպես համառ պայքարի և իրե՛նց ուժեղության հետևանք։ Կոնգրեսականների միակ ապացույցը, որ «թայլեն» տանելու են մնացել է «Պապին մի բան գիտի» մոգական արտահայտությունը, բայց հազիվ թե լևոնական շարքերի մի մասի և ՀԱԿ–ի անդամ զանազան ու զարմանազան կուսակցությունների ներկայացուցիչների վրա այդ ձևակերպումն այլևս ազդեցություն գործի. վաղուց անցել են «Մեդվեդևին ա տեսել, «դաբրո» ունի» կամ «Որ ինքը թեկնածությունը դնի՝ ուրեմն հաստատ հաղթելու ա» քաղաքական «կտերի» ժամանակները։
Փաստորեն, և՛ Սարգսյանը, և՛ Տեր–Պետրոսյանը «նարդու» ընթացքը փորձում են ներկայացնել սեփական ցանկությունների տեսանկյունից, բայց թե ո՞վ է նրանցից շահում՝ կարելի եզրակացնել ներիշխանական զարգացումներին ու հանրահավաքային էներգետիկային ուշադիր հետևելով։
«Երկխոսություն» նախաձեռնողների ճակատագիրը
Փորձը ցույց է տալիս, որ երբ լուծում ես աթոռի (նախագահական կամ պատգամավորական) խնդիր ու հանուն այդ աթոռի պատրաստ ես լինում գնալ թիմակիցներիդ դավաճանելու կամ զոհաբերելու, ներկադ ու անցյալդ առևտրի առարկա դարձնելու կամ պետական շահը մոռանալու ճանապարհով, ապա դառնում ես «նախաձեռնող» ու այդ ամենից, պատկերավոր ասած, քեզ մնում է միայն «փսկած գնդակը»։
Տեր–Պետրոսյանի փափագած այժմյան «երկխոսությունն» ու ամեն գնով դրան հասնելու ցանկությունն ինձ հիշեցնում է տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության վախճանը։
Եթե հիշում եք, հեղափոխական այն օրերին Թուրքիան ի՛ր մեկնաբանությամբ էր ներկայացնում բանակցությունների արդյունքները և հայ–թուրքական արձանագրությունների բովանդակությունը, իսկ ՀՀ դիվանագիտությունը՝ իր։ Հայերն ասում էին, թե չկա նախապայման, պատմաբանների հանձնաժողովը Հայոց ցեղասպանության հարցը չի քննարկելու և թուրքերը կբացեն սահմանը։ Դրան ի հակառակ՝ թուրքերն ասում էին, թե կա նախապայման ու մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի՝ ոչ մի բաց սահման, իսկ պատմաբանների հանձնաժողովը քննարկելու է միայն երկու ազգերի ընդհանուր ողբերգությանը վերաբերող հարցեր։
Ի վերջո հաղթեց այն կողմը, որի ձեռքում էր սահման բացել–չբացելու հարցը, իսկ մեզ «օգուտ» մնացին միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փաստացի դադարեցումը, հայ–թուրքական հարաբերությունների ավելի վատ վիճակը, քան կար «ֆուտբոլից» առաջ ու Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված բացասական զարգացումները։
Հիմա նույն վիճակն է Սարգսյան–Տեր–Պետրոսյան քաղաքական նարդու պարագայում։ «Նախաձեռնողական» դարձած Տեր–Պետրոսյանի կողմնակիցները քարոզում են, որ սահմանները բացվելու են, այն է՝ «երկխոսության» արդյունքում ունենալու ենք արտահերթ նախագահական ընտրություններ՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր» թեմայով, իսկ Գյուլի կամ Էրդողանի դերում հանդես եկող Սարգսյանի թիմն ասում է, թե սահմանները կբացվեն միայն Ղարաբաղի հարցի լուծումից հետո, իսկ Ցեղասպանության հետ կապված կտանք պաշտոնական հավաստիացում, որ գործը պատմաբանների հանձնաժողովում կքննվի, այն է՝ «միաբանների» հետ քննարկվելու են բոլոր տիպի հարցերը, բայց արտահերթ նախագահականի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ դրա նախադրյալները չկան։
Թե ինչպե՞ս է ավարտվելու սերժա–լևոնական այս «ֆուտբոլը» կամ «նարդին»՝ կարծում եմ պարզ է շատերի համար։ Ամեն ինչ գնում է դեպի ԱԺ հերթական ընտրություններ, և «միաբաններին» այլ բան չի մնա, քան մեկ տարի հետո որպես «երկխոսության» ձեռքբերում ներկայացնել այն, որ իրենց պայքարի արդյունքում է Սերժ Սարգսյանը ստիպված եղել խորհրդարանական ընտրությունների ժամկետը չհետաձգել, այլ նշանակել 2012 թվականի մայիսի երկրորդ տասնօրյակին։
«Չլիներ Կոնգրեսը և մեր շարքերի ինքնամոռաց պայքարը՝ վարչախումբը կերկարաձգեր այս ԱԺ–ի լիազորությունների ժամկետը՝ այն դարձնելով հավերժ։ Չտեսնել մեր պայքարի այս շոշափելի արդյունքները և չհասկանալ մեր քայլերի տրամաբանությունը՝ նշանակում է ոչինչ չհասկանալ քաղաքականությունից։ Քաղաքականությունը բարդագույն հաշվարկի ոլորտ է, որին տիրապետում է պապին ու որին չեն տիրապետում մյուսները։
Իշխանություններին չհաջողվեց մեզ տանել արտահերթ ընտրությունների, ինչը հզոր խաղաքարտ կլիներ նրանց ձեռքին՝ Արևմուտքի աչքին բարձրանալու հարցում։ Նրանք սպասում էին, որ մենք տաքգլխություն կանեինք ու կպահանջեինք արտահերթ ընտրություններ, բայց մեր իմաստուն առաջնորդի օգնությամբ հաջողվեց խուսափել անխուսափելիից։ Այժմ խորհրդարան մտնելու դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա կիսաբաց է, ինչը մեզ հնարավորություն կտա ներսից քանդել ավազակապետությունը։
Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակը՝ անխուսափելի»,– ենթադրաբար գրված կլինի 2012–ի մայիսի 1–ին ուղարկվելիք ՀԱԿ–ի թվով 678 562–րդ հայտարարության մեջ։
Անդրանիկ Թևանյան
շարունակելի