Լրահոս

28.03.2020 15:15


Արմավիրի մարզում 29-ամյա վարորդը Mazda-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա 1 զոհ

Արմավիրի մարզում 29-ամյա վարորդը Mazda-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա 1 զոհ

Այսօր՝ մարտի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Գոռ Գևորգյանը իր վարած Mazda մակնիշի 13 GA 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Գևորգյանը տեղում մահացել է։

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը