Լրահոս

28.03.2020 10:00


372 վարակված․ հրապարակվել են նոր տվյալներ

372 վարակված․ հրապարակվել են նոր տվյալներ

Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 43 է։ Այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվը 28 է, փաստացի բուժվողներինը՝ 344, բացասական թեստերը՝ 2172, մահվան ելքեր՝ 1:

Հիշեցնենք, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել էր Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքերի քարտեզն՝ ըստ մարզերի։ Կորոնավիրուսի վարակման ամենից շատ դեպքերը արձանագրվել են Երևանում՝ 151 դեպք, Կոտայքի մարզում՝ 57 դեպք, Արարատի մարզում՝ 56 դեպք, Արմավիրի մարզում՝ 52, այնուհետև հաջորդում են Շիրակի մարզը` 5 դեպք, Արագածոտնի մարզը` 4 դեպք, Լոռու և Սյունիքի մարզերը՝ 2-ական դեպք։

Կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն արձանագրվել Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, ինչպես նաև Արցախում։

Այս խորագրի վերջին նյութերը