Լրահոս

27.03.2020 10:54


Opel-ը «Բելաջիո» ռեստորանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Opel-ը «Բելաջիո» ռեստորանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Երեկ՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Opel մակնիշի 17 ՍD 717 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի ատթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև քաղաքացիների օգնությամբ դարձի բերել և սահմանազատել տարածքը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը