Լրահոս

26.03.2020 12:57


Երևանում 27-ամյա վարորդը Նիվայով բախվել է էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Երևանում 27-ամյա վարորդը Նիվայով բախվել է էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Կառլեն Ղազարյանը իր վարած Վազ 2121 մակնիշի 71 VC 100 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա և Կուրղինյան փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Ղազարյանն ու ուղևոր Նարեկ Սուքիասյանը, ում տվյալները ճշտվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը