Քաղաքական

24.03.2020 00:12


Վաղ առավոտից կկիրառվեն նոր սահմանափակումներ. 41 հաստատված նոր դեպք ունենք (տեսանյութ)

Վաղ առավոտից կկիրառվեն նոր սահմանափակումներ. 41 հաստատված նոր դեպք ունենք (տեսանյութ)

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր 41 նոր դեպք ունենք հաստատված, այս դեպքերի ծավալը և աշխարհագրությունը որոշակի անհանգստություններ են առաջացնում: Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում, Երևանի Էրեբունի համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել կորոնավիրուսի վարակման դեպք: Մեր հիվանդների կորոնավիրուսի պոզիտիվ ախտորոշված անձանցից 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի»,-ասել է Փաշինյանը։

Այս խորագրի վերջին նյութերը