Տնտեսական

07.03.2020 10:40


«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան չվերթները

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան չվերթները

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի գործընկերներ և ուղևորներ, պայմանավորված Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման զգալի աճով, հաշվի առնելով տվյալ երկրի իշխանության հայտարարությունը, ինչպես նաև արդեն իսկ գնված տոմսերի զանգվածային վերադարձը՝ Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն -Երևան մարտի 16,23,30 և ապրիլի 02,06,13 չվերթները:

Բոլոր տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն՝ առանց որևէ հավելյալ տուգանքների: Հավելեմ, որ միայն մարտի 30-ի և ապրիլի 10-ի չվերթները կիրականացվեն՝ հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում ուղևորվելու դեպի Լիոն և հակառակ ուղղությամբ: Մաղթում ենք բոլորիդ առողջություն և բարի թռիչք»:

Այս խորագրի վերջին նյութերը