Լրահոս

29.02.2020 13:58


Երևանում մոխրի «անձրև» է տեղացել (տեսանյութ)

Երևանում մոխրի «անձրև» է տեղացել (տեսանյութ)

Երևանի տարբեր հատվածներում երկնքից «մոխրե անձրև» է եկել։ ԱԻՆ–ի աշխատակիցներն աշխատանքներ են տանում, որ մոխիրը չտարածվի քաղաքով մեկ։

«Արծաթե թիթեռնիկների» փոխարեն` մոխրի անձրև. երեկ Երևանի տարբեր հատվածներում օդում պարում էին մոխրի ժապավենանման կտորները։ Երեկոյան` մոտավորապես 21։00-ին, Ամիրյան 4/7 հասցեում գտնվող Sputnik Արմենիայի խմբագրության հարակից տարածքը նույնպես ծածկվեց մոխրի մեծ ու փոքր կտորներով։ Ու մինչ խմբագրության աշխատակիցները փորձում էին հասկանալ` ինչը կարող է տարօրինակ «անձրևի» պատճառ լինել, պարզվեց, որ նման փաթիլներ են հայտնվել ոչ միայն Sputnik–ի խմբագրության հարևանությամբ, այլև քաղաքի տարբեր հատվածներում, ականատեսների խոսքով` Շահումյան հրապարակում, Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում և այլուր։

Անհանգստացած, թե այս ինչ «մոխրե հարձակում» է մեր մայրաքաղաքի վրա կամ էլ անոմալ երևույթ` կապ հաստատեցինք ԱԻՆ «911» ծառայության հետ։

«Անհանգստանալու ոչինչ չկա, եղեգներ են այրվել»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԻՆ աշխատակիցը։

Պարզվում է, որ երկնքից թափվող մոխիրները քամին է տարածել քաղաքով մեկ Հրազդանի կիրճում բռնկված խոշոր հրդեհից հետո։ Այրվել է գրեթե 4000 քառ. մետր խոտածածկ տարածք։

Այս պահին ԱԻՆ աշխատակիցները նշված տարածքում ջրման աշխատանքներ են կատարում, որպեսզի մոխիրն այլևս չտարածվի քաղաքով մեկ։

Մոխրի «անձրև» Երևանում

Մոխրի «անձրև» Երևանում

Մոխրի «անձրև» Երևանում

Այս խորագրի վերջին նյութերը