Լրահոս

26.02.2020 10:58


Վանաձորում՝ ժողովրդին հայտնի «Հալաբյանի կամրջի» տակ, հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի

Վանաձորում՝ ժողովրդին հայտնի «Հալաբյանի կամրջի» տակ, հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում գտնվող ՝ ժողովրդին հայտնի «Հալաբյանի կամրջից» մի տղամարդ է իրեն ցած նետել:

Ոստիկանները կամրջի տակ հայտնաբերել են դեռևս ինքնությունը չպարզված 55-60 տարեկան տղամարդու դի:

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ նրա ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը