Լրահոս

26.02.2020 10:50


Երևանում թալանել են Արգածոտնի մարզի ավագ դատախազի ավտոտնակը

Երևանում թալանել են Արգածոտնի մարզի ավագ դատախազի ավտոտնակը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախաատրաստվում երեկ՝ փետրվարի 24-ին, Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած գողության փաստով:

Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Բաշինջաղյան փողոցի բնակիչ Վարդան Մելքոնյանը և հայտնել, որ փետրվարի 23-ի ժամը 19:00-ից մինչև փետրվարի 24-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում ահայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Բաշինջաղյան փողոցի 17 շենքի բակում գտնվող իրեն պատկանող ավտոտնակի դուռը բացել են և այնտեղից գողացել 4 հատ անվադող և հեծանիվ:

Վ. Մելքոնյանը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է խոշոր չափի վնաս:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Մելքոնյանն աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության Արագածոտնի մարզի դատախազությունում՝ որպես ավագ դատախազ:

Այս խորագրի վերջին նյութերը