Լրահոս

24.02.2020 17:10


Տեսանյութ է հրապարակվել Էջմիածնում կատարված սպանության դեպքից

Տեսանյութ է հրապարակվել Էջմիածնում կատարված սպանության դեպքից

Փետրվարի 22-ին' ժամը 11․50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի:

Բուժհաստատություն մեկնած ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումներ, պարզել են, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 304 հասցեում 36-ամյա տղամարդու ուղղությամբ ինքնաձիգով կրակել է Էջմիածնի բնակիչ, 62-ամյա մի տղամարդ, որը դեպքի վայրից հեռանալիս թողել է հանցագործության գործիք ինքնաձիգը։

Դեպքի վայրում հայտնաբերված գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգն ու պարկուճներն ուղարկվել են փորձաքննության։ Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը