Նախագահական ընտրությունների «հեղափոխական» օրերին Լևոն Տեր–Պետրոսյանն Ազատության հրապարակում արտասանում էր «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» չարենցյան տողերը։ Հետընտրական զարգացումները, 2008–ի մարտի 1–ի դեպքերը և հետագա իրադարձությունները, սակայն, ցույց տվեցին, որ հռետորն այդ բառերի մեջ լրիվ ուրիշ իմաստ էր դրել։
2008–ի մարտի 1–ին Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվածներին միանալու համար Տեր–Պետրոսյանը պահակախումբ և որոշակի երաշխիքներ պահանջեց իշխանություններից ու երբ չստացավ՝ մնաց տանը։ Դրանից հետո հայտարարվեց, թե Լևոնը չեկավ հրապարակ, քանի որ նրա կյանքին վտանգ էր սպառնում։ Այսինքն, տանը մնալով ու զանգվածներին չմիանալով՝ Տեր–Պետրոսյանն, իրականում, առաջնորդվեց «Թող լիքը զոհ պահանջվի ինձնից բացի» բանաձևով։
Ինչպես հայտնի է, այդ օրը իշխանությունների հրահրած բախմանը զոհ գնաց 10 մարդ, ունեցանք հարյուրավոր վիրավորներ։
Իսկ բարոյակա՞ն մարդ է արդյոք Տեր–Պետրոսյանը
Եթե Տեր–Պետրոսյանը մինչև մարտի 1–ի դեպքերը հայտարարած լիներ, թե պայքարի արդյունքում հնարավոր են զոհեր և վիրավորներ, ինչի բացառումը նա չի կարող երաշխավորել, ու յուրաքանչյուր ոք պետք է լավ իմանա, որ կարող է վճարել կյանքով, ապա կարելի էր այլ կերպ մեկնաբանել նրա բացակայությունը Մյասնիկյանի արձանի մոտից։ Սակայն երբ մինչև մարտի 1–ը ստեղծվել էր այնպիսի մթնոլորտ, որի հիմնական հուզական «մեսիջն» այն էր, թե եթե զոհեր պահանջվեն, ապա միայն Լևոնն է լինելու այդ զոհը, բայց եղավ ճիշտ հակառակը, ապա առնվազն բարոյական տեսանկյունից Տեր–Պետրոսյանը պետք է ներողություն խնդրեր զոհերի հարազատներից ու հայտարարեր, որ ընդմիշտ հեռանում է քաղաքականությունից, քանի որ չի կարողացել ամենակարևորը՝ ապահովել մարդկանց կյանքի իրավունքը։
Մենք չենք ասում, թե Տեր–Պետրոսյանն անպայման պետք է զոհվեր, որ արժանանար «մալադե՛ց»–ի կամ պայքարի մեջ զոհերը բացառվում են։ Ո՛չ։ Բայց եթե դու հայտարարել ես, որ հանդիսանում ես քո կողմնակիցների կյանքի երաշխավորողը (ոչ թե ներիշխանական կայունության երաշխավորը. ականջդ կանչի Շահնազարյան Դավիթ), ապա պարտավո՛ր ես դա ապահովել, կամ էլ եթե դա չես արել, ապա պարկեշտություն ունեցիր և շահարկման առարկա մի՛ դարձրու զոհերին, իսկ զոհերի հարազատներին մի՛ սարքիր քաղաքական հաշվարկներիդ օբյեկտը։
Հիշեցնեմ նաև, որ Տեր–Պետրոսյանն ասել էր, թե պետք չէ վախենալ ուժի կիրառումից, քանի որ իշխանություններն այդքան անհեռատես չեն ու բռնության չեն դիմի։
Ստացվում է, որ Տեր–Պետրոսյանը մարդկանց կոչ էր անում ավելի մեծ քանակով հավաքվել, ավելի ագրեսիվ դառնալ և, միևնույն ժամանակ, երաշխավորում էր նրանց բռնության չենթարկվելը, բայց իրականում այլ նպատակ էր հետապնդում, կամ էլ լավ չէր կանխատեսել սպասվող զարգացումները և ակամայից դարձավ զոհերի պատճառ։
Տեսակետ կա, որ մարտի 1–ը բոլշևիկների մայիսյան ապստամբության պես մի բան էր։ Ապստամբություն, որի արդյունքում նախորդ դարի քսանականներին կորցրեցինք անկախությունը և սովետականացման ենթարկվեցինք։
Ի դեպ, այդ վարկածն անուղղակիորեն հաստատեց նաև ինքը՝ Տեր–Պետրոսյանը, երբ համեմատում էր իրենց շարժումը բոլշևիկյան շարժման հետ ու այն օրերի իշխանություններին քննադատում անխոհեմության մեջ, ինչն արտահայտվել էր բոլշևիկյան ապստամբության ճնշմամբ։ Դա, ըստ Տեր–Պետրոսյանի, հանգեցրել էր ռուսների հետ հարաբերությունների վատացմանը և առաջին հանրապետության թուլացմանը։ ՀԱԿ առաջնորդն, ըստ այդմ, նույնականացնում էր իրենց ընդվզումն ու բոլշևիկյան ապստամբությունը։ Ինչևէ։
Թե նշված տարբերակներից ո՞րն է ճշմարտանման և ինչու՞ եղավ մարտի 1՝ լուրջ ուսումնասիրության կարիք ունի, բայց մեկ բան աներկբա է, որ լիդերը պատասխանատու է իր հետևորդների անվտանգության համար, մանավանդ երբ երդվել է միակ զոհը լինել։
Տերպետրոսյանական քաղաքականության բուն էությունը
Ժամանակը ցույց տվեց, որ հանրահավաքի մասնակիցների գլխաքանակը, մարտի 1–ի զոհերն ու քաղբանտարկյալները ՀԱԿ առաջնորդի ձեռքում մշտապես եղել են գործիքի դերում, իսկ եթե իշխանության գալ չհաջողվի, ապա նույն այդ գործիքը Տեր–Պետրոսյանը պատրաստ է օգտագործել Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու համար՝ «Եղիազար Այնթապցին ու 40 միաբանները» ծրագրի շրջանակներում։
Հիշեցնեմ, որ աճուրդի հանելով իր «փողոցային» ռեսուրսը՝ 2009–ի մարտի 1–ի հանրահավաքում Տեր–Պետրոսյանը չէր բացառում, որ ժողովրդի հետ «խորհրդակցելուց» հետո Սերժ Սարգսյանի հետ համատեղ «Ազգային փրկության կամ համաձայնության կառավարության» մաս կարող է կազմել, իսկ մինչև այդ՝ նա հասցրել էր հրապարակավ ընկեր համարել ՀՀԿ «ճկուն» ղեկավարին։
Գեղամյանացման մի շարք անհաջող փորձերից հետո Տեր–Պետրոսյանը «վա–բանկ» գնաց ու հիշեց տխրահռչակ Եղիազար Այնթապցուն՝ արդենբացահայտորեն հայտարարելով, որ պատրաստ է տասը տարի հլու–հնազանդ ենթարկվել Սարգսյանին, եթե վերջինս «պետական» մտածողություն դրսևորի, մինչև վերջ տանի հայ–թուրքական գործընթացը և ընդառաջ գնա իրենց առաջարկներին։
Նկատենք, որ հաճախորդացման նման ձև չէին ընտրել նույնիսկ Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը, ովքեր սուսիկ–փուսիկ ու, հավանաբար, ամոթի որոշ զգացումով էին իրենց քաղաքական մահկանացուն կնքել, իսկ ահա Տեր–Պետրոսյանն այնքան ցինիկ է, որփորձում է իր հաճախորդացմանը մասնակից դարձնել նաև զանգվածներին ու, իբր թե, նրանց խնդրանքով գնալ Սարգսյանի դուռը։
Զարմանալին այն է, որ, ի տարբերություն իր կոլեգաների, հաճախորդացման «ժողովրդավարական» տարբերակը Տեր–Պետրոսյանին հաջողվում է, քանի որ «Լևոնի վկաները» մազոխիստական հաճույք են ստանում՝ գործիքի իրենց գործառույթը կատարելիս՝ «Ինքը մի բան գիտի» թեմայով։
Արձանագրենք, որ 2008–ի մարտի 1–ից հետո Տեր–Պետրոսյանը պարբերաբար յուրօրինակ «նախաձեռնողական» քաղաքականություն էր վարում Սերժ Սարգսյանի հանդեպ (ողջունեց «ֆուտբոլային» դիվանագիտությունը, առաջարկեց Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարում իրեն օգտագործել, Գյուլի Երևան գալու ժամանակ հանրահավաքները հետաձգեց, կողմ արտահայտվեց խոշոր բիզնեսի կուլակաթափման սերժա–փեսայական ծրագրերին, Ղարաբաղը հանձնելու հարցում, փաստացի, հայտարարեց, որ իշխանություններին դեմ չի գնալու և այլն), բայց արժանացավ ճիշտ նույնպիսի վերաբերմունքի, ինչպիսին որ ՀՀ «ֆուտբոլասեր» նախագահը Թուրքիայի վարչապետ Էրդողանից, ևդա բնական է, քանի որ օգտագործվելու պատրաստ մարդկանց մշտապես օգտագործում ու դեն են շպրտում՝ լինի այդ մարդը հայ–թուրքական արձանագրությունները ստորագրելու և Հայոց ցեղասպանության հարցը մոռացության տալու գնով աթոռը պահող մեկը, կամ մարտի 1–ի զոհերին աճուրդի հանող «առաջնորդը»։
Հիմա էլ է նույնը սպասվում. Տեր–Պետրոսյանին օգտագործելու են՝ երկրում հեղափոխական տրամադրությունները մարելու, Քոչարյանի դեմ պայքարելու, «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու համար և նրան գեղամյանացնելու են առանց հավելյալ «զրոների», իսկ փոխարենը ոչինչ չեն տալու։ Դա և՛ լավ է, և՛ վատ։ Լավ է, որ Տեր–Պետրոսյանին կօգտագործեն ու չեն թողնի, որ իշխանության գա, բայց վատ է, որ սերժսարգսյանական վարչախումբը կշարունակի իր գոյությունն ու նորանոր ավերածություններ կգործի ներքին ու արտաքին ոլորտներում։
Եվ ուրեմն՝ լևոնականները թող շարունակեն առաջնորդվել «պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վերջ» կարգախոսով, իսկ Նոր Հայաստանի կառուցման կողմնակիցների գործունեության ծրագիրը պետք է տեղավորվի ազգային–դեմոկրատական փոփոխությունների փաթեթում։ Տեսնենք, թե ում մոտեցումն ավելի կենսունակ կգտնվի։
Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական սկզբունքները
Նախագահական ընտրությունների «հեղափոխական» օրերին Լևոն Տեր–Պետրոսյանն Ազատության հրապարակում արտասանում էր «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» չարենցյան տողերը։ Հետընտրական զարգացումները, 2008–ի մարտի 1–ի դեպքերը և հետագա իրադարձությունները, սակայն, ցույց տվեցին, որ հռետորն այդ բառերի մեջ լրիվ ուրիշ իմաստ էր դրել։
2008–ի մարտի 1–ին Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվածներին միանալու համար Տեր–Պետրոսյանը պահակախումբ և որոշակի երաշխիքներ պահանջեց իշխանություններից ու երբ չստացավ՝ մնաց տանը։ Դրանից հետո հայտարարվեց, թե Լևոնը չեկավ հրապարակ, քանի որ նրա կյանքին վտանգ էր սպառնում։ Այսինքն, տանը մնալով ու զանգվածներին չմիանալով՝ Տեր–Պետրոսյանն, իրականում, առաջնորդվեց «Թող լիքը զոհ պահանջվի ինձնից բացի» բանաձևով։
Ինչպես հայտնի է, այդ օրը իշխանությունների հրահրած բախմանը զոհ գնաց 10 մարդ, ունեցանք հարյուրավոր վիրավորներ։
Իսկ բարոյակա՞ն մարդ է արդյոք Տեր–Պետրոսյանը
Եթե Տեր–Պետրոսյանը մինչև մարտի 1–ի դեպքերը հայտարարած լիներ, թե պայքարի արդյունքում հնարավոր են զոհեր և վիրավորներ, ինչի բացառումը նա չի կարող երաշխավորել, ու յուրաքանչյուր ոք պետք է լավ իմանա, որ կարող է վճարել կյանքով, ապա կարելի էր այլ կերպ մեկնաբանել նրա բացակայությունը Մյասնիկյանի արձանի մոտից։ Սակայն երբ մինչև մարտի 1–ը ստեղծվել էր այնպիսի մթնոլորտ, որի հիմնական հուզական «մեսիջն» այն էր, թե եթե զոհեր պահանջվեն, ապա միայն Լևոնն է լինելու այդ զոհը, բայց եղավ ճիշտ հակառակը, ապա առնվազն բարոյական տեսանկյունից Տեր–Պետրոսյանը պետք է ներողություն խնդրեր զոհերի հարազատներից ու հայտարարեր, որ ընդմիշտ հեռանում է քաղաքականությունից, քանի որ չի կարողացել ամենակարևորը՝ ապահովել մարդկանց կյանքի իրավունքը։
Մենք չենք ասում, թե Տեր–Պետրոսյանն անպայման պետք է զոհվեր, որ արժանանար «մալադե՛ց»–ի կամ պայքարի մեջ զոհերը բացառվում են։ Ո՛չ։ Բայց եթե դու հայտարարել ես, որ հանդիսանում ես քո կողմնակիցների կյանքի երաշխավորողը (ոչ թե ներիշխանական կայունության երաշխավորը. ականջդ կանչի Շահնազարյան Դավիթ), ապա պարտավո՛ր ես դա ապահովել, կամ էլ եթե դա չես արել, ապա պարկեշտություն ունեցիր և շահարկման առարկա մի՛ դարձրու զոհերին, իսկ զոհերի հարազատներին մի՛ սարքիր քաղաքական հաշվարկներիդ օբյեկտը։
Հիշեցնեմ նաև, որ Տեր–Պետրոսյանն ասել էր, թե պետք չէ վախենալ ուժի կիրառումից, քանի որ իշխանություններն այդքան անհեռատես չեն ու բռնության չեն դիմի։
Ստացվում է, որ Տեր–Պետրոսյանը մարդկանց կոչ էր անում ավելի մեծ քանակով հավաքվել, ավելի ագրեսիվ դառնալ և, միևնույն ժամանակ, երաշխավորում էր նրանց բռնության չենթարկվելը, բայց իրականում այլ նպատակ էր հետապնդում, կամ էլ լավ չէր կանխատեսել սպասվող զարգացումները և ակամայից դարձավ զոհերի պատճառ։
Տեսակետ կա, որ մարտի 1–ը բոլշևիկների մայիսյան ապստամբության պես մի բան էր։ Ապստամբություն, որի արդյունքում նախորդ դարի քսանականներին կորցրեցինք անկախությունը և սովետականացման ենթարկվեցինք։
Ի դեպ, այդ վարկածն անուղղակիորեն հաստատեց նաև ինքը՝ Տեր–Պետրոսյանը, երբ համեմատում էր իրենց շարժումը բոլշևիկյան շարժման հետ ու այն օրերի իշխանություններին քննադատում անխոհեմության մեջ, ինչն արտահայտվել էր բոլշևիկյան ապստամբության ճնշմամբ։ Դա, ըստ Տեր–Պետրոսյանի, հանգեցրել էր ռուսների հետ հարաբերությունների վատացմանը և առաջին հանրապետության թուլացմանը։ ՀԱԿ առաջնորդն, ըստ այդմ, նույնականացնում էր իրենց ընդվզումն ու բոլշևիկյան ապստամբությունը։ Ինչևէ։
Թե նշված տարբերակներից ո՞րն է ճշմարտանման և ինչու՞ եղավ մարտի 1՝ լուրջ ուսումնասիրության կարիք ունի, բայց մեկ բան աներկբա է, որ լիդերը պատասխանատու է իր հետևորդների անվտանգության համար, մանավանդ երբ երդվել է միակ զոհը լինել։
Տերպետրոսյանական քաղաքականության բուն էությունը
Ժամանակը ցույց տվեց, որ հանրահավաքի մասնակիցների գլխաքանակը, մարտի 1–ի զոհերն ու քաղբանտարկյալները ՀԱԿ առաջնորդի ձեռքում մշտապես եղել են գործիքի դերում, իսկ եթե իշխանության գալ չհաջողվի, ապա նույն այդ գործիքը Տեր–Պետրոսյանը պատրաստ է օգտագործել Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու համար՝ «Եղիազար Այնթապցին ու 40 միաբանները» ծրագրի շրջանակներում։
Հիշեցնեմ, որ աճուրդի հանելով իր «փողոցային» ռեսուրսը՝ 2009–ի մարտի 1–ի հանրահավաքում Տեր–Պետրոսյանը չէր բացառում, որ ժողովրդի հետ «խորհրդակցելուց» հետո Սերժ Սարգսյանի հետ համատեղ «Ազգային փրկության կամ համաձայնության կառավարության» մաս կարող է կազմել, իսկ մինչև այդ՝ նա հասցրել էր հրապարակավ ընկեր համարել ՀՀԿ «ճկուն» ղեկավարին։
Գեղամյանացման մի շարք անհաջող փորձերից հետո Տեր–Պետրոսյանը «վա–բանկ» գնաց ու հիշեց տխրահռչակ Եղիազար Այնթապցուն՝ արդեն բացահայտորեն հայտարարելով, որ պատրաստ է տասը տարի հլու–հնազանդ ենթարկվել Սարգսյանին, եթե վերջինս «պետական» մտածողություն դրսևորի, մինչև վերջ տանի հայ–թուրքական գործընթացը և ընդառաջ գնա իրենց առաջարկներին։
Նկատենք, որ հաճախորդացման նման ձև չէին ընտրել նույնիսկ Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը, ովքեր սուսիկ–փուսիկ ու, հավանաբար, ամոթի որոշ զգացումով էին իրենց քաղաքական մահկանացուն կնքել, իսկ ահա Տեր–Պետրոսյանն այնքան ցինիկ է, որ փորձում է իր հաճախորդացմանը մասնակից դարձնել նաև զանգվածներին ու, իբր թե, նրանց խնդրանքով գնալ Սարգսյանի դուռը։
Զարմանալին այն է, որ, ի տարբերություն իր կոլեգաների, հաճախորդացման «ժողովրդավարական» տարբերակը Տեր–Պետրոսյանին հաջողվում է, քանի որ «Լևոնի վկաները» մազոխիստական հաճույք են ստանում՝ գործիքի իրենց գործառույթը կատարելիս՝ «Ինքը մի բան գիտի» թեմայով։
Արձանագրենք, որ 2008–ի մարտի 1–ից հետո Տեր–Պետրոսյանը պարբերաբար յուրօրինակ «նախաձեռնողական» քաղաքականություն էր վարում Սերժ Սարգսյանի հանդեպ (ողջունեց «ֆուտբոլային» դիվանագիտությունը, առաջարկեց Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարում իրեն օգտագործել, Գյուլի Երևան գալու ժամանակ հանրահավաքները հետաձգեց, կողմ արտահայտվեց խոշոր բիզնեսի կուլակաթափման սերժա–փեսայական ծրագրերին, Ղարաբաղը հանձնելու հարցում, փաստացի, հայտարարեց, որ իշխանություններին դեմ չի գնալու և այլն), բայց արժանացավ ճիշտ նույնպիսի վերաբերմունքի, ինչպիսին որ ՀՀ «ֆուտբոլասեր» նախագահը Թուրքիայի վարչապետ Էրդողանից, և դա բնական է, քանի որ օգտագործվելու պատրաստ մարդկանց մշտապես օգտագործում ու դեն են շպրտում՝ լինի այդ մարդը հայ–թուրքական արձանագրությունները ստորագրելու և Հայոց ցեղասպանության հարցը մոռացության տալու գնով աթոռը պահող մեկը, կամ մարտի 1–ի զոհերին աճուրդի հանող «առաջնորդը»։
Հիմա էլ է նույնը սպասվում. Տեր–Պետրոսյանին օգտագործելու են՝ երկրում հեղափոխական տրամադրությունները մարելու, Քոչարյանի դեմ պայքարելու, «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու համար և նրան գեղամյանացնելու են առանց հավելյալ «զրոների», իսկ փոխարենը ոչինչ չեն տալու։ Դա և՛ լավ է, և՛ վատ։ Լավ է, որ Տեր–Պետրոսյանին կօգտագործեն ու չեն թողնի, որ իշխանության գա, բայց վատ է, որ սերժսարգսյանական վարչախումբը կշարունակի իր գոյությունն ու նորանոր ավերածություններ կգործի ներքին ու արտաքին ոլորտներում։
Եվ ուրեմն՝ լևոնականները թող շարունակեն առաջնորդվել «պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վերջ» կարգախոսով, իսկ Նոր Հայաստանի կառուցման կողմնակիցների գործունեության ծրագիրը պետք է տեղավորվի ազգային–դեմոկրատական փոփոխությունների փաթեթում։ Տեսնենք, թե ում մոտեցումն ավելի կենսունակ կգտնվի։
Անդրանիկ Թևանյան
շարունակելի