Լրահոս

13.02.2020 21:40


Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքը փակվել է սանիտարական նկատառումներով

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքը փակվել է սանիտարական նկատառումներով

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից դեպի Սախարովի հրապարակ տանող ճանապարհի մի հատվածը մի քանի օր է ինչ փակվել է։ Պատճառն այնտեղ տիրող սանիտարահիգենիկ վատ վիճակն է։ Մարդիկ նշված հատվածում բնական կարիքներ են հոգում։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հատվածը պատնեշել են սանիտարահիգիենիկ վիճակը կարգավորելու եւ տարածքը գարշահոտույթունից ազատելու նպատակով։

«Նշված հատվածում գարշահոտություն էր, քաղաքացիներն ու ուղեւորները բողոքում էին։ Մեր աշխատակիցներն ամեն ինչ անում էին, որպեսզի տեղանքը մաքուր պահելու համար։ Վերջին անգամ հատուկ նյութերով տարածքն ամբողջությամբ մաքրվեց եւ հետագայում նման իրավիճակից խուսափելու համար ժամանակավոր փակվեց»։

Ավետիսյանի խոսքով՝ լուսավորության հարցն արդեն իսկ լուծված է, բայց այլ բան է պետք մտածել, որպեսզի պատկերը չկրկնվի. «Լրացուցիչ լուսավորության լամպերն արդեն իսկ համալրվել են, իսկ տեսախցիկներն այնքան էլ չեն արդարացնի իրենց, «այցելուները» դեմքով չեն շրջվի խցիկներին»։

Գեւորգ Ավետիսյանը վստահեցրեց, որ կարճ ժամանակում ոչ միայն «Հանրապետության հրապարակի», այլեւ բոլոր կայարանների հարակից տարածքներում աշխատանքներ կիրականացվեն, որպեսզի նման դեպքերը բացառվեն։

Այս խորագրի վերջին նյութերը