Լրահոս

02.03.2011 16:57


Եվրահանձնաժողովի նախագահ. «Քադաֆին պետք է հեռանա»

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այսօր Լիբիայի նախագահին կոչ է արել հեռանալ իշխանությունից։

Ինչպես հայտնում է «РИА Новости»–ին՝ Բրյուսելում Բարոզուն լրագրողներին ասել է. «Գնդապետ Քադաֆին մասն է համարվում խնդրի, այլ ոչ թե դրա լուծման»։

Նա «բացարձակապես անընդունելի» է անվանել Լիբիայի բնակչության նկատմամբ Քադաֆիի վարչակարգի գործողությունները ։

Փետրվարի կեսերից Լիբիայում շարունակվում են արդեն 42 տարի երկրի ղեկին նստած Քադաֆիի հրաժարականը պահանջող բողոքի գործողությունները։ Իշխանությունները դաժանորեն ճնշում են ցույցերը։ Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ անվտանգության ուժերի ու օտարերկրյա վարձկանների հետ բախումների հետևանքով զոհվել է մինչև երկու հազար մարդ, մոտ չորս հազարը վիրավորվել է։

Այս խորագրի վերջին նյութերը