Լրահոս

02.03.2011 15:32


Հոգեբանի կարծիքով՝ ադրբեջանցիների շրջանում ազգային ինքնության գիտակցության մեծ շփոթ է

Այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանիսյանն ու ՀՊՄՀ հոգեբանության տեսության ամբիոնի դասախոս Սամվել Խուդոյանը խոսել են ադրբեջանական քարոզչության, մեր տարած քարոզչության ռազմավարության ու տեղեկատվական պատերազմի մասին։

Սամվել Խուդոյանը մասնավորապես նշել է, թե ինտերնետային տիրույթում մերոնք էլ պակաս պայքար չեն մղում.

–Կան բավական ակտիվ կայքեր, կան ակտիվ քննարկումներ։

Սակայն նա նկատել է, որ մեր դիրքորոշումը հետևյալն է. «Այն, ինչ իրենք անում են, մենք ուղղակի պատասխան ենք տալիս»։ Նրա տպավորությունն այնպիսին է՝ կարծես մենք նախապատրաստված, ծրագրված հատուկ համակարգ չունենք:

–Ադրբեջանցիները հստակ ծրագիր ունեն մշակված, թե ում ինչ ձևով են ներկայացնելու ինֆորմացիան, որը թարգմանվում է տարբեր լեզուներով,–նշել է հոգեբանը։

Նա նաև ասել է, թե Ադրբեջանի կողմից տարվող քարոզչության մի մաս էլ ուղղված է հենց իրենց ազգին։

Նրանց մոտ ազգային գիտակցության մեծ շփոթ է, նրանք չգիտեն՝ ի՞նչ ազգ են՝ ո՛չ կարգին թուրք են, ո՛չ էլ կովկասյան ազգ,–հավելել է Ս. Խուդոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը