Քաղաքական

29.01.2020 18:14


Նիկոլը Հայաստանը սարքել ա մի հատ մեծ գժանոց. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Նիկոլը Հայաստանը սարքել ա մի հատ մեծ գժանոց. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

«Երեկ ականատես եղանք հերթական խելագարության: Ասենք թե Նակալյանի մոտ կամ Արթուրի մոտ թմրանյութ են փնտրել և տարօրինակ ա, որ չեն գտել: Էն էլ Աստված Արթուր Դանիելյանի խելքը գլխից առելա, թմրանյութը գրպանը դրած, զենքերով գնում էր ոստիկանություն: Ինձ համար միևնույննա զենք էին փնտրում, թե թմրանյութ, արդյունքում սրիկայություն եղավ ընդամենը: Եվ սա գալիս է մեկ մարդուց, Նիկոլից: Նիկոլը Հայաստանը սարքել ա մի հատ մեծ գժանոց, բոլորս պացիենտ ենք և բուժվում ենք ահասկանալի հոգեխանգարումից: Նա չի պատկերացնում, որ իր արածը բումերանգով հետ է գալու»,-հունվարի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը