Լրահոս

29.01.2020 15:21


«Ֆրանկ Ագրո Հոլդինգ» ՍՊԸ-ի մենեջերը դանակահարել է «Ավեստա» ՍՊԸ-ի տնօրենին

«Ֆրանկ Ագրո Հոլդինգ» ՍՊԸ-ի մենեջերը դանակահարել է «Ավեստա» ՍՊԸ-ի տնօրենին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 28-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցույմ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, և մինչ բժիշկները նրան օգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 55-ամյա Արթուր Հ-ն է։

Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 12։00-ի սահմաններում նրա և Երևանի բնակիչ՝ 38-ամյա Հայկ Դ-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Արթուր Հ-ին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հայկ Դ-ն դեպքից ժամեր անց ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Արթուր Հ-ն աշխատում է «Ավեստա» ՍՊԸ-ում՝ տնօրեն, իսկ Հայկ Դ-ն՝ «Ֆրանկ Ագրո Հոլդինգ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Հետաքննիչի որոշմամբ էլ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը