Քաղաքական

29.01.2020 14:33


Մարտի 1-ի բախումները եղել են նախապես հրահրված, նախապես սադրված․ Ալեքսանդր Կոչուբաև (տեսանյութ)

Մարտի 1-ի բախումները եղել են նախապես հրահրված, նախապես սադրված․ Ալեքսանդր Կոչուբաև (տեսանյութ)

Մարտի 1-ի գոծով ձեռք են բերվել նոր փաստական հանգամանքներ․ փաստաբանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:

«Մի քանի օր առաջ եղավ Վիկիլիքսի հայտնի հրապարակումը, որ մի խումբ պաշտոնատար անձինք Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ որոշակի դերակատարում են ունեցել։ Դրա հետքերով Նարեկ Մանթաշյանը լրատվադաշտի փոքրիկ ուսումնասիրությամբ որոշակի ուսումնասիրություններ է կատարել և փոխանցել է ինձ, որին հաջորդել է իմ փաստաբանական վարույթը և ձեռք բերվեցին անհերքելի փաստական հանգամանքներ, որոնք Մարտի 1-ի գործի վրա նոր լույս են նետում»,-դատախազության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ հայտնելով, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

«Այն փաստական հանգամանքերը, որոնք իմ կողմից ձեռք են բերվել և փոխանցվել Ալեքսանդր Կոչուբաևին վերաբերվում են ներկայումս Հանրային խորհրդի ղեկավար պաշտոնը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանին, որը, ըստ վիկիլիքսյան հրապարակումների, զբաղվել է խառնակչությամբ ժողվրդի շրջանում հույզեր է հրահրել, ինչը բերել է իր հերթին նաև ժողովրդի կողմից ամբոխին հատուկ ձևով հարձակումներ ոստիկանության վրա։ Այս ամենի համատեքստում Մարտի 1-ի իրադրությունն ամբողջովին, նաև այսօր ընթացող գործը կարող է այլ լույսի ներքո դիտվել, որովհետև ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ պատգամավորները՝ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը և նրանց հարող որոշ շրջանակներ ժողովրդի մեջ սուտ ու կեղծիք են տարածել, տարածել են խոսակցություններ, թե կան արդեն զոհեր այն դեպքում, երբ նույնիսկ վիրավոր չկար, մանկահասակ երեխայի կոշիկներ ցուցադրել և այլն»,-Դատախազության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը։

Մանրամասն` yerevan.today-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը