Լրահոս

28.01.2020 18:05


Շիրակ գյուղում բախվել են Nissan X-Trail-ն ու Opel-ը. Opel-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ

Շիրակ գյուղում բախվել են Nissan X-Trail-ն ու Opel-ը. Opel-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Շիրակ գյուղի վարչական տարածքում՝ գերեզմանների հարևանությամբ, բախվել են Opel մակնիշի 36 RN 949 համարանիշի և Nissan X-Trail մակնիշի 0047. 119. IE մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել, իսկ 5 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Փրկարարները մարել են Opel-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ Nissan-ն էլ՝ մետաղե ջարդոնի:

Փաստի առիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մնրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը