Լրահոս

27.01.2020 17:25


Կոտայքի մարզում 38-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորակում. կա վիրավոր

Կոտայքի մարզում 38-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորակում. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Արման Գ-ն իր վարած Opel մակնիշի 36 GN 513 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով եեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը