Լրահոս

26.01.2020 10:55


Ուջանում ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչը և սրահը

Ուջանում ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչը և սրահը

Հունվարի 26-ին, ժամը 00:25-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի Ֆիդայինների փողոցի թիվ 2 տան բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:45-ին, մարվել՝ 01:14-ին: Ամբողջությամբ այրվել են «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը և սրահը:

Այս խորագրի վերջին նյութերը