Լրահոս

22.01.2020 17:13


Հրդեհ արագ սննդի շարժական կետում

Հրդեհ արագ սննդի շարժական կետում

Հունվարի 22-ին, ժամը 11:14-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցից դեպի «ՍԱՍ» սուպերմարկետ տանող ճանապարհին այրվում է արագ սննդի կետի բենզինով աշխատող գեներատորը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում գտնվող արագ սննդի շարժական կետի գեներատորում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։23-ին, մարվել՝ 11։35-ին: Գեներատորն ամբողջությամբ այրվել է:

Այս խորագրի վերջին նյութերը