Լրահոս

12.01.2020 18:56


Դանակահարություն Երևանի կենտրոնում. հորեղբոր տղաները ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Դանակահարություն Երևանի կենտրոնում. հորեղբոր տղաները ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 12-ն, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանոմ։ Ժամը 02։00-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանութան կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Հիվանդանոցույմ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված վիրավորների կյանքի համար, ինչը նրանց, կարծես, հաջողվել է, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևան քաղաքի բնակիչներ՝ 33-ամյա Դավիթ Գրիգորյանն է և 24-ամյա Վահագն Գրիգորյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները հորեղբոր տղաներ են։

Այս խորագրի վերջին նյութերը