Լրահոս

12.01.2020 13:44


Չեղարկվել է Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չվերթը

Չեղարկվել է Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չվերթը

Armenia Airways-ավիաընկերությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է՝

«Հարգելի Ուղևոր,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերության AMW111/112 12.01.2020թ․ չվերթը Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Ձեր ավիատոմսի օրը փոխելու համար խնդրում ենք կապնվել մեր գլխավոր գրասենյակի կամ մեր գործակալների միջոցով։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Մենք հոգում ենք մեր ուղևորների անվտանգության մասին ՝առաջին հերթին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության գլխավոր գրասենյակ աշխատանքային ժամերին, Երկուշաբթի-Ուրբաթ սկսած 9:30»,-ասված է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը