Լրահոս

11.01.2020 12:40


Երևանում անցորդները կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանությունը

Երևանում անցորդները կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանությունը

Երևանում քաղաքացիների ուշադրությունն ու անտարբեր չլինելը երիտասարդ աղջկա կյանք են փրկել։

Երևանի Կիևյան կամրջի ճաղավանդակների մյուս կողմն անցած մոտ 30-ամյա աղջիկը փորձել է նետվել Հրազդանի կիրճը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի ունեցել առավոտ շուտ` լույսը դեռ չբացված։

Բարեբախտաբար, անցորդները նկատել են կամրջի ճաղավանդակներից այն կողմ անցած աղջկան ու արագ մոտեցել։ Քաղաքացիները նրա հետ զրուցելու ընթացքում, հարմար պահն օգտագործելով, բռնել են ու անցկացրել անվտանգ տարածք։

Հայտնի չէ, թե ինչը կամ ով է դրդել աղջկան այդ ծայրահեղ քայլին։ Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նա Երևանի բնակիչ չէ։

Այս խորագրի վերջին նյութերը