Լրահոս

30.12.2019 12:55


Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը ВАЗ 21134–ով բախվել է բետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ շրջվել

Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը ВАЗ 21134–ով բախվել է բետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ շրջվել

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Մելքոն Սարգսյանը իր վարած ВАЗ 21134 մակնիշի 01 CC 013 համարանիշի ավտոմեքենայով Ձորաղբյուր-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհի Մայակովսկի գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Սարգսյանը «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:

Փաստի առթիվ Հ. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդին, ով եղել է վիրավոր, օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժիշկները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը