Լրահոս

30.12.2019 12:33


Սարալանջի հին ճանապարհին բախվել են Opel-ն ու Volkswagen-ը, կա վիրավոր

Սարալանջի հին ճանապարհին բախվել են Opel-ն ու Volkswagen-ը, կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:50-ի սահմաններում, Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող հատվածում բախվել են Opel մակնիշի 35 RO 407 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 34 ZQ 492 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վիրավորին առաջինը օգնության են հասել փրկարարներն ու բժիշկները:

Փաստի առթիվ նյութեր են նաապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshuan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը