Լրահոս

30.12.2019 12:30


Դանակահարություն Մարտունի քաղաքի ավտոդպրոցի մոտ. հայտնաբերվել են 2 անչափահասներին դանակահարած ու ծեծի ենթարկած կասկածյալները

Դանակահարություն Մարտունի քաղաքի ավտոդպրոցի մոտ. հայտնաբերվել են 2 անչափահասներին դանակահարած ու ծեծի ենթարկած կասկածյալները

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:45-ի սահմաններում, Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ դանակահարված, իրենց մոտ են տեղափոխվել 2 տղա երեխա:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 16-ամյա Սամվել Դ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի առաջային մակերեսի և աջ բազկի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, 17-ամյա Շահեն Մ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «գլխի քունքային շրջանի, կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ:

Վերջիններս հիվանդանոցում՝ ըստ բժիշկների հայտարարության, եղել են վիրահատարանում, և հնարավոր չէ եղել կատարվածի մասին բացատրություններ տալու:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ բժիշկները պայքարում էին երեխաների կյանքի համար, Մարտունու ոստիկանները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, տաք հետքերով պարզում են, որ վերջիններիս հետ վիճաբանել են Մարտունի քաղաքի բնակիչներ, 20-ամյա Նաիրի Մարտիրոսյանը, 20-ամյա Նարեկ Սամվելյանը և 21-ամյա Սամվել Ավետիսյանը:

Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարությունը տեղի է ուեցել Մարտունի քաղաքի ավտոդպրոցի մոտ և Ն. Մարտիրոսյանը իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Սամվել Դ.-ին և Շահեն Մ.-ին:

Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում այսօր կասկածյալներ Ն. Մարտիրոսյանը, Ն. Սամվելյանը և Ս. Ավետիսյանը ներակայացել են ոստիկանության Մարտունու բաժին:

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբշկական փորձաքննություն:

Մարտունու բժշկական կենտրոնի բժշիկների շնորհիվ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը