Լրահոս

29.12.2019 12:15


Գյումրիում փայտի արտադրամաս է այրվել

Գյումրիում փայտի արտադրամաս է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 28-ին, ժամը 19:35-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի շենքերից մեկում՝ 2-րդ հարկում, այրվում է բնակարան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուսայելյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող շինության 2-րդ հարկում՝ փայտի արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:57-ին, մարվել՝ 21:39-ին: Այրվել են հատակի փայտյա կառուցատարրերը (մոտ 50 քմ), կուտակած փայտ (1խմ) և 1 սեղան:

Այս խորագրի վերջին նյութերը