Քաղաքական

09.12.2019 16:14


Մխիթար Պապոյանը բավարարեց դատախազների՝ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը (տեսանյութ)

Մխիթար Պապոյանը բավարարեց դատախազների՝ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազների՝ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը։

Նշենք, որ դեկտեմբերի 6-ի նիստում դատախազ Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին։

Մեղադրողի կարծիքով՝ դատավոր Պապոյանն այս գործի քննության ընթացքում չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։

Մասնավորապես, դատախազը հղում արեց 2019-ի մայիսի 21-ին Armlur.am կայքի մի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ «Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում եղել է Մխիթար Պապոյանը»։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Պապոյանի նախագահությամբ, պետք է քններ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը